Կոպեկներից մեկը դիպավ քաղաքապետի խորհրդականի գլխին. «Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք, վերջացավ» (Տեսանյութ)
Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու դուրս եկավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Մասնակիցների հետ զրուցի ընթացքում քաղաքապետարանի ուղղությամբ նետված կոպեկներից մեկը դիպավ նրա գլխին, դա վրդովեցրեց խորհրդականին: Բայց մինչ այդ ամեն ինչ հերթով:
«Ո՞ւր են գնում մեր 100 դրամները» հարցին ի պատասխան, Ալբերտ Գևորգյանն ասաց, որ մրցույթային հանձնաժողովի կողմից հաշվարկներ են արվել: Տնտեսվարողներն ավելի բարձր թիվ էին ներկայացրել է` մինչև 200 դրամ թանկացում, սակայն հանձնաժողովը ՀԿ-ների, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ հարցը քննարկել է, եկել են եզրակացության, որ ուղեվարձը պետք է թանկանա 50 դրամով ու ոչ ավելի:
Նրա խոսքով՝ գնի բարձրացման վրա գազի թանկացումը էական նշանակություն չի ունեցել, դրա վրա մեծապես ազդել է դիզվառելիքի թանկացումը:
«Երբ դիզվառելիքի մեկ լիտրը 270 դրամից դարձավ 470 դրամ, ուղեվարձը չթանկացավ: Բայց հիմա պետք էր թանկացնել, որովհետև ավտոբուսներ են ներկրվում, ծախսերը պետք է հանեն»,- ասաց նա: Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝աստիճանաբար նոր ավտոբուսներ են ներկրվելու, ևս երկու երթուղի է բացվելու:
Ակցիայի մասնակիցներից մեկի հարցին, թե երբևէ երթևեկե՞լ եք հասարակական տրանսպորոտվ,. Գևորգյանն արձագանքեց. «Բա իհարկե, բայց ավելի շատ ոտքով եմ ման գալիս, որովհետև Ամիրյան փողոցում եմ ապրում»:
Դրան ի պատասխան մասնակիցներն արձագանքեցին. «Դե ձեր բախտը բերել է, բա մենք ի՞նչ ասենք, ծայրամասերից ենք գալիս»:
Այդ պահին ակցիայի մասնակիցները շարունակում էին 50 դրամանոցներ նետել քաղաքապետարանի շենքի ուղղությամբ: Դրանցից մեկը դիպավ Գևոևրգյանի գլխին, դա վրոդվեցրեց նրան. «Է՞ս է վերաբերմունքը, մենք այսպիսի՞ ժողովրդի ենք սպասարկում, որ փողով խփում են մարդկանց գլխներին: Դե գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք, վերջացավ»,- ասաց նա ու մտավ քաղաքապետարան:
Այս պահին ակցիան շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ` Ակցիայի մասնակիցները 50 դրամանոցներ նետեցին. «Սրանով կշտացեք»