Սուրիկ Խաչատրյանը որոշել է լքել Հայաստանը. Նա պատրաստվում է հաստատվել Լիոնում
Սյունիքի նախկին մարզպետ Սուրի Խաչատրյանը վերջին աղմկահարույց դեպքերի հետո որոշել է վերջնականապես լքել Հայաստանը: «Իրավունք»-ի աղբյուրների փոխանցմամբ, նա պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ սովորել է իր որդին: Եվ ահա այս օրերին նա զբաղված է իր բիզնեսների կեսը Հայաստանից տեղափոխելով, ինչի համար օրերս կարճ ժամանակող մեկնել է Ֆրանսիա, որտեղից արդեն երկու օր է՝ վերադարձել է: Վերջանական մեկնել պատրաստվում է հենց որ որդուն՝ նույն աղմկահարույց գործով կալանավորված Տիգրանի հարցերը ինչ-որ հանգուցալուծում ստանան:
Ս. Խաչատրյանի՝ Հայաստանից մեկնելու վերաբերյալ առավել ստուգ ինֆորմացիա ստանալու համար թերթը դիմել է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, ով ի պատասխան նշել է, որ տեղյակ չէ նախկին մարզպետի պլաններից . «Ինձ անձամբ նման բան չի ասել, տեղյակ չեմ: Հաճախակի է գալիս Գորիս, բազմիցս տեսել եմ, զրույցել եմ, բայց այդ թեմայով զրույցելու առիթ չենք ունեցել»,-նշել է Գորիսի քաղաքապետը: