«Եվրասիանեթ». Արդյո՞ք Ադրբեջանում ավելն ավելի հզոր է, քան գրիչը
«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Արդյո՞ք Ադրբեջանում ավելն ավելի հզոր է, քան գրիչը» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներակայցնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումենրով.
«Կաշառակերությոան դեպքեր բացահայտող ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան հիմա ազատազրկման վտանգի առաջ է կանգնել՝ այն բանից հետո, երբ այս տարի մասնակցել էր չարտոնված հակակառավարական բողոքի ակցիային:
Պնդելով, որ ադրբեջանցիներն իրավունք ունեն հավաքվել և արտահայտել իրենց տեսակետը, Իսմայիլովան հրաժարվել է վճարել 401 մանաթ (510 դոլար) տուգանքը` հավաքին մասնակցելու համար:
Խոստանալով անել ամեն ինչ` մաքրելու Ադրբեջանի մայրաքաղաքը ամեն տեսակի «աղբերից», այդ թվում նաև՝ կաշառակերությունից, նա հանդես է եկել մի կարգախոսով «Ավլել՝ հանուն ժողովրդավարության»:
«Facebook» և «Twitter» սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր խոստացել են միանալ նրա` «ավլելու գործընթացին»: Իսմայիլովային սպառնում է երկու ամսվա ազատազրկում»:
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովան, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցն է: Վերջինս բազմաթիվ մրցանակներ է ստացել ՝ իր հետաքննական նյութերի համար, որոնք բացահայտել են պետական ոլորտում, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների շրջապատում տարածված կոռուպցիան։