Մանուչարյան. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ապտակ կլինի Ռուսաստանին
«Այսօր Հայաստանը գտնվում է խոշոր մարտահրավերների կիզակետում և դրանք գնալով միայն խորանում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում և նրա շուրջ ձևավորված իրավիճակին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարտահրավերներ և խնդիրներ չլինեն:
«Այսօր Եվրոպան և Ռուսաստանը դարձել են ուժեղ մարտահրավերներ, սակայն մեզ համար ամենամեծ մարտահրավերը հենց Հայաստանն է դարձել, այստեղ տիրող իրավիճակը»,- ասաց Ա. Մանուչարյանը:
Բանախոսը նշեց, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը պետք է պահպանել, իսկ այն խալաթը, որը տարվել էր դեսպանատուն պետք է հագցնել Ռուսաստանը և Հայաստանը թալանողներին, որոնք միմյանց հետ սերտորեն կապված են:
«ԵՄ-ն այսօր վերածվել է համաշխարհային թալանի փալասներից մեկին: Այսօր Հայաստանում չկա մեկը, ով հակաեվրոպական կոչերով հանդես գա: Եթե մենք ստորագրենք ասոցացման համաձայնագիրը, ապտակ ենք հասցնելու Ռուսաստանին, ինչը կհանգեցնի Մոսկվայի պատասխան ռեակցիային»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկացրել է, որ գազը հետագայում կարող է Հայաստանին վաճառվել շուկայական գներով, ինչպես նաև՝ կարող է բարձրացվել Ռուսաստանում գտնվող հայ միգրանտների հարցը, ինչը մահացու հարված կլինի Հայաստանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան