Ակցիայի մասնակիցները 50 դրամանոցներ նետեցին. «Սրանով կշտացեք» (Տեսանյութ)
Այս պահին քաղաքապետարանի դիմաց անցկացվում է բողոքի ակցիա` ընդդեմ ուղեվարձի թանկացման: Ակցիայի մասնակիցները 50 դրամանոցներ նետեցին քաղաքապետարանի ուղղությամբ` բացականչելով, թող չինովնիկները սրանով կշտանան:
Նրանք իրենց ձեռքին ունեն «Վերջ գծատերերի լպիրշությանը» գրությամբ ու ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարներով ցուցապաստառներ, որոնց վրա խաչ է քաշված:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի որոշմամբ հուլիսի 20-ից միկրովատոբուսների ու ավտոբուսների ուղեվարձը կդառնա 150, իսկ տրոլեյբուսներինը` 100 դրամ, նախկին 100 և 50 դրամների փոխարեն:
Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չէին տալիս մոտենալ քաղաքապետարանի մուտքին, բայց վերջիններիս հաջողվեց մոտենալ շենքին: Այս պահին մասնակիցներից մի քանիսը նստել են աստիճաններին: Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետարանի պաշտոնյաների հետ: Ոստիկանները խնդրեցին քիչ այն կողմ գնալ, ելումուտի հնարավորություն թողնել, որպեսզի կարողանան նրանց պահանջը փոխանցել:
Ակցիայի երկու մասնակից փորձեցին ներս մտնել քաղաքապետարան, սակայն նրանց թույլ չտվեցին:
Մասնակիցներից մեկը հայտարարեց, որ դեմ չի լինի թանկացմանը, եթե պաշտոնյաններն էլ երթևեկեն երթուղային տաքսիներով, կռացած ու կորացած վիճակում. «Այնպես, ինչպես ես եմ երթևեկում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան