Թուրք բլոգեր. Թե Ադրբեջանում, թե Թուրքիայում, երբ խոսքը գնում է հայերի մասին, արդարությունը դադարում է գոյություն ունենալ
Թուրք բլոգեր Սենան Փորթերոնը թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում «Օտար հայեր. 1915-ից 2013» վերտառությամբ հոդվածում, պատմելով Բաքվում անցկացրած իր տարների մասին, զուգահեռներ է ներկայացրել Թուրքիայում և Ադրբեջանում հայերի, հայկական մշակութային արժեքների նկատմամբ թշնամական վերաբերմունքի և տարվող քաղաքականությունների միջև:
Բլոգերի հոդվածը` որոշակի կրճատումներով, ներկայացվում ենք ստորև.
«Բաքվի մեր թաղամասում մի հին շենք կար: Պատմական մի շենք էր, որտեղ ոչ ոք չեր ապրում: Ամեն օր ամենաքիչը մեկ անգամ անցում էի այդ շենքի մոտով: Շատ էի հետաքրքրվում, թե դա ինչ շենք է: Մեկ օր հայրիկիս հետ գնացինք այն նայելու: Կառույցի հետնամասում հայերեն գրություններ կային: Հայրս ասաց, որ սա հայերից մնացած շենք է: Հնում այնտեղ հայեր էին ապրում: Մի քանի ամիս անց այն քանդեցին և տեղում 16 հարկանի շենք կառուցեցին: Երբ տունը քանդեցին, շատ տխրեցի: Գուցե և հայերից որպես հուշ միայն այդ շենքն էր մնացել: Կառույցը քանդելու օրը հայրս հայ հարևանների մասին պատմեց: Պատմում էր, որ շատ հյուրասեր էին և աննկարագրելի խոհանոց ունեին: Նրանց մասին պատմելիս անգամ աչքերը փայլում էին: Գիտեի, որ կարոտում է այդ ժամանակները, այդ օրերը: Իհարկե, տարիներ անցան, և այժմ Բաքվում բոլորի շուրթերից հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչում: Հատկապես երիտասարդության մոտ այն ավելի շատ է: Նախևառաջ Ռամիլ Սաֆարովի օրինակը կա: ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանականերում Բուդապեշտում դասընթացների ժամանակ Սաֆարովը հայ սպայի էր սպանել և դատապարտվել ցմահ բանտարկության: Միայն թե, երբ խոսքը գնում է հայերի մասին, արդարությունը կրկին չի գործում: Որոշումից 8 տարի անց` 2012 օգոստոսի 31-ին, Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին և նույն օրն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման որոշում կայացրեց:
Թուրքիայում այս վիճակը, եթե Ադրբեջանի պես չէ, ապա շատ տարբեր էլ չէ: Բոլորը հայերին վիրավորում են: 1915 թ-ի ցեղասպանությունից հետո հանրապետական շրջանում էլ հայերի նկատմամբ միշտ ատելություն է եղել: Հայերի համար արդարություն, հավասարություն, ազատություն չի եղել: Ցավալի է, որ հիմա էլ չկա: 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, որից գրեթե 100 տարի է անցել և այս հասարակությունն ընդհանրապես չի փոխվել: Միշտ նույն ատելությունը, միշտ նույն ռասիստական արտահայտությունները: Նույնիսկ ոչնչացնում են հայկական մշակույթը: Հիմա էլ Մուշի պատմական հայկական տները «քաղաքշինություն» անվան տակ քանդելու որոշում է կայացվել: Կանգուն մնացած 20 տները պահպանելու համար արշավ է սկսվել: Իրականում, հայկական մշակույթի ոչնչացումը 1915 թվականի ցեղասպանւթյան շարունակությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում