Լարիսա Ալավերդյան. Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը պետք է արվի օր առաջ
ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին:
Հարցին՝ ինչ պետք է անեինք մենք, որ չարեցինք նրան օգնելու համար, բացի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի Մոսկվա կատարած այցից, Ալավերդյանը պատասխանել է. «Միայն դա չէ։ Որքանով ես տեղյակ եմ, իրեն այցելեցին մեր դեսպանատան ներկայացուցիչները, դեսպանը հանդիպեց իրենց արտգործնախարարի հետ, դեսպանը խոսեց և այլն։ Պետք է նշանակության չտալ Կարեն Անդրեասյանի նամակին, այսպիսի վիճակում այդ անձնավորության համար մեկ այցելությունը, մեկ լուրը արժե մի կյանք։ Իսկ հիմա, ես կարծում եմ, Հրաչյա Հարությունյանի պաշտպանության խնդիր է դրված»։
Հարցին՝ արժե՞ արդյոք, որ Հարությունյանի ընտանիքը մեկնի Մոսկվա, Լարիսա Ալավերդյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ մեկ հոգի գնա, հասկանալի է, բայց ընտանյոք հանդերձ գնալը շատ զգացմունքային է, մեկ է՝ իրենք ոչինչ չեն կարողանալու անել, բացի այդ, հիմա նրա վիճակը լավ է, Ես այստեղ կարևորում եմ, թե ինչպես կընթանա դատավարությունը: Հարցին՝ կհաջողվի՞ նրան տեղափոխել Հայաստան, թե՞ ոչ, տիկին Ալավերդյանը պատասխանել է. «Ես այսօր կարդացի, որ տեղափոխումը հնարավոր է միայն դատավճռից հետո, այդպիսի դեպքերում, պրակտիկան դա է ցույց տալիս, դատավարությունը պետք է անցկացվի այնտեղ, որտեղ դեպքը կատարվել է, բայց ընդհանուր առմամբ արտահանձնումը տեղափոխումն է հենց դատական գործընթացի ժամանակ, և ես կարծում եմ, որ դա պետք է արվի օր առաջ։ Այ, սրա վրա պետք է ուշադրության դարձնել։ Բացի այդ, համոզված եմ՝ մեծ է դերը մեր հայ համայնքի, լավ կլիներ, որ Ռուսաստանի հայերի միությանը և համայնքը ավելի շատ ուշադրության դարձնեին տուժածների վրա։ Իսկ այն անպատկառ լրագրողը մեզ դրեց լրիվ մի ուրիշ վիճակի մեջ, բոլորս լարվեցինք...»: