Գաբուզյանը կես միավորով հետ մնաց հաղթողից
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 128 մասնակիցների մեջ բաժանել 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Գաբուզյանը 5-դն էր: Հայ շախմատիստը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից ` Ալեքսանդր Կոչեևից (Բելառուս): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հավելենք, որ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 6,5, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը` 6 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները