Հալեպում շարունակվում են հրթիռակոծությունները. վիրավորվել է հայ կին
Հալեպը կրկին հրթիռակոծության է ենթարկվել: Այսօր առավոտյան ավելի քան 15 ծանր հրթիռներ են արձակվել Շեյխ Թահա, Սուլեյմանիե և Սրիան Ժդիդե քրիստոնեաբնակ թաղամասերի վրա, լսվում են թնդանոթների ձայներ:
Այս մասին հայտնում է ԵՌԱԳՈՅՆ կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Նշենք, որ այս թաղամասերում բնակվում են նաև հայեր: Վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ ռումբի պայթյունի հետևանքով հայ կին է վիրավորվել: Նա չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:
Հիշեցնենք, որ Սիրիայում երկու տարուց ավելի շարունակվող հակամարտության ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցում է 40-ը: