ՀՀ և ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կստորագրվի համագործակցության մասին հուշագիր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, որտեղ տեղի են ունենալու երկու հանրապետություների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:
Հուշագիրը, ինչպես այդ մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից, միտված է նպաստելու բազմակողմանի համագործակցության զարգացման ընդլայնմանը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առ այսօր ձեռքբերված փոխշահավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում