Ադրբեջանում իսրայելցի ֆուտբոլիստների անվտանգությամբ կզբաղվի Մոսսադը
Հուլիսի 20-ին Ադրբեջանում կայանալիք իսրայելական «Մաքքաբի» և ադրբեջանական «Խազար-Լանկարան» ֆուտբոլային ակումբների հանդիպման անվտանգությունը կապահովեն Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալները, հայտնում է «Haqqin.az»-ը:
Իսրայելական կողմը անվտանգության նման միջոցները բացատրում է նրանով, որ Լանկարանը մոտ է գտնվում Իրանի հետ սահմանին: Իսրայելական հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքերով՝ Լանկարանն այնքան մոտ է Իրանին, որ կարծես կարելի է այն ձեռքով վերցնել:
Նշվում է նաև, որ իսրայելական կողմն անվտանգության՝ մինչ այժմ աննախադեպ միջոցներ է ձեռնարկում. «Մաքքաբի» ակումբի մարզիկների անվտանգության պահպանմամբ զբաղվում են նաև Մոսսադի գործակալները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում