«Բարև Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը
Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե
1. Քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ և ո՞ր երթուղիները կոնկրետ ո՞ր ընկերությունների կողմից են շահագործվում:
2. Ո՞ր տնտեսվարողների կողմից և ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել:
3. Ուղեվարձի թանկացման վերաբերյալ ի՞նչ իրավական ակտեր են ընդունվել քաղաքապետարանում և ու՞մ կողմից: Խմբակցությունը պահանջել է տրամադրել ուղեվարձի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ու դրանց հիման վրա կայացված իրավական ակտերի պատճենները:
Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ընդունված իրավական ակտերը վարչական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, ինչի համար պահանջվում են վերընշված փաստաթղթերը: Մինչդեռ մինչ օրս քաղաքապետարանը ո՛չ իր պաշտոնական կայքի միջոցով, ո՛չ էլ այլ եղանակով հանրությանն ու ավագանու անդամներին չի տրամադրել ուղեվարձի թանկացման վերաբերյալ իրավական ակտերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա