Որոշ տաքսի-ծառայություններ թանկացրել են «մինիմալը»
Տրանսպորտի գների թանկացման ֆոնին կանխատեսելի էր նաև տաքսիների ուղեվարձի թանկացումը, ինչն էլ իրեն երկար սպասել չտվեց. Panorama.am-ի խմբագրություն զանգահարած տիկինը պատմեց, որ այսօր արդեն որոշ տաքսի-ծառայություններ ուղեվարձը 100 դրամով ավելի են հաշվում ու նոր գներով սպասարկում քաղաքացիներին: Այլ կերպ ասած, նվազագույնն այսուհետ լինելու է 700 դրամ` նախկին 600-ի փոխարեն:
Panorama.am-ը զանգահարեց որոշ տաքսի-ծառայություններ և պարզեց, որ իսկապես նման թանկացում եղել է: Մի ծառայությունում մեզ ասացին, որ մինչ այս իրենց մոտ «մինիմալը» եղել է 500 դրամ, այսուհետ կլինի 600 դրամ: Իսկ մի ծառայությունում էլ գնային փոփոխություն եղել է թե ո՞չ հարցին պատասխանեցին.
«Դեռ ոչ, բայց եթե այսպես շարունակվի, ուրեմն հաստատ…. Դեռ մեկ-երկու շաբաթ կարծում եմ չէ»,- նշեց հեռախոսավարուհին: