Ջրի մեկ բաժակը բավարար է ուղեղի աշխատանքն ակտիվացնելու համար
Գիտնականները հետազոտություն են անցկացրել կանանց և տղամարդկանց մասնակցությամբ, որի ընթացքում խնդրել են նրանց երկու անգամ IQ թեստ հանձնել: Առաջին անգամ անմիջապես նախաճաշից հետո, որը կազմված էր խտացված հացահատիկից, իսկ երկրորդ անգամ՝ նույնպես նախաճաշից հետո, որին ավելացված էր նաև մեկ բաժակ ջուր:
Doctors.am-ը գրում է, որ նրանք, ովքեր ծարավ էին, ավելի վատ են հաղթահարել առաջադրանքը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեկ բաժակ ջուրն արագացնում է ուղեղի աշխատանքը 14 տոկոսով:
Գիտնականների կողմից ապացուցված է, որ ջուրը էներգիայի լավագույն աղբյուրն է մարդու համար. Օրինակ, դպրոցականները, ովքեր քննություն հանձնելուց առաջ մի բաժակ ջուր են խմում, 10 տոկոսով ավելի հաջող են հանձնում այն, քան մյուսները: