Բեյլի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները եզրափակիչ փուլում են
Իսպանական «Marca»-ն հավաստիացնում է, որ մոտակա ժամանակաշրջանում «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլը վերջապես կհամալրի Մադրիդի «Ռեալի» շարքերը: «Արքայական ակումբը» ֆուտբոլիստին արդեն առաջարկել է 6-ամյա պայմանագիր` տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ Գարետն իր ներկայիս ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու իր ցանկության մասին: Տրանսֆերային գումարը, ըստ աղբյուրի, կկազմի 116 մլն եվրո: Եթե գործարքը կայանա, ապա այն կլինի ամենաթանկարժեք ձեռքբերումն իսպանական ֆուտբոլի պատմության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները