ՊԵԿ-ից հերքում են, որ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը պատկանում է Գագիկ Խաչատրյանին
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արշակունյաց փողոցում կառուցվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը, որի պաշտոնական սեփականատերն է «Կերամիկա» ընկերության սեփականատեր Նորայր Խաչատրյանը, նաև պատկանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Ավելին՝ տեղեկություններ կան, որ առևտրի այլ կենտրոններում գործող բրենդային հագուստի բուտիկների տերերին ՊԵԿ-ից «հորդորել» են տարածքներ վերցնել «Երևան Մոլում»: «Ժամանակի» թղթակիցը այս հարցի պարզաբանման համար երեկ դիմել է ՊԵԿ, որի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են. «Հայտնում ենք, որ Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան