Oպերայի տարածքում տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ. 4 հոգու բերման են ենթարկել
Երեկ օպերայի տարածքում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքերով` հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր 4 հոգու կասկածանքով բերման են ենթարկել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մաշտոցի պողոտայում` Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների և ուղեվարձի սակագնի բարձրացման դեմ բողոք ակտիվիստների միջև ընդհարում էր տեղի ունեցել: Ոստիկանները փորձել էին բերման ենթարկել ակտիվիստներից մեկին, սակայն ակտիվիստ երիտասարդների խումբը թույլ չէր տվել: