Բողոքի ակցիան տեղափոխվում է Ոստիկանության կենտրոնի բաժին
Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ոստիկանության կենտրոնի բաժին` իրենց բողոքի ցույցն այնտեղ շարունակելու մտադրությամբ: Ակտիվիստները պահանջելու են նախօրեին բերման ենթարկած իրենց ընկերներին ազատ արձակեն: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ակտիվիստներից ոմանք էլ առաջարկում են ակցիան շարունակել կանգառներում, ինչպես ավելի վաղ էին իրենք անում` փակել երթուղայինների դիմացը, պահանջել, որ քաղաքացիները վճարեն 100 դրամ և ոչ մի դրամ ավելի և այլն:
Ակտիվիսատները երթի շրջանակում շարունակում են վանկարկել իրենց պահանջները` տրանսպորտի գնի 100 դրամի վերադարձ, նաև երգում վերափոխված «Զարթնիր Լաո» երգը:
Նախորդիվ` «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ոչ 150-ին» . Քաղաքապետարանի մոտ անհանգիստ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները