Ա.Աշոտյանն առաջարկել է մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Նախարարը հանդիպմանն ընդգծել է, որ կրթության ոլորտում նախարարության և մեր երկրում ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության բազմակողմանի և արդյունավետ փորձ է կուտակվել, և վերջիններս իրավամբ հանդիսանում են նախարարության հիմնական գործընկերները` ՄԱԿ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին կրել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև փորձագիտական և մեթոդական բնույթ:
ԿԳ հասարակայնության կապերի վարչությունից հաղորդում են, որ Ա.Աշոտյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է սևեռել նաև առկա խնդրի վրա. «Դեռևս 1960 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին» հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել և աշխատանքային խումբ ստեղծել»,- նշել է նախարարը:
Իր հերթին ՄԱԿ-ի մշտական համակարգողն վստահեցրել է, որ կանի հնարավորը` հաջողությամբ իրականացված կրթական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա