150 դրամ սակագնի փոփոխություն դժվար թե լինի. գծատերերը կքննարկեն ուսանողներին, անապահովներին արտոնություններ սահմանելու հարցը
«Ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր ժամը 11-ին գծատերերը պետք է կրկին գնան քաղաքապետարան և նոր գնի հետ կապված իրենց փաստարկները ներկայացնեն, նաև՝ թե ինչ փոփոխություն, բարելավում է լինելու տրանսպորտի աշխատանքում գնի ավելացման արդյունքում:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 150 դրամ սակագնի փոփոխություն դժվար թե լինի, և պետք է կարողանան ինչ-որ ձևով ժողովրդին հասկացնել, որ դա անխուսափելի էր: Գծատերերին առաջարկվել է քննարկել, և եթե հնարավոր է ինչ-որ արտոնություններ սահմանել ուսանողների կամ սոցիալապես անապահովների համար: Ի վերջո, սակագնի փոփոխություն հնարավոր է, թե ոչ՝ պարզ կլինի այսօրվա քննարկումից հետո»: