Առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին` շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ:
Կառավարությունից տեղեկանում ենք, բարձր գնահատելով Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցության ներկայիս մակարդակը` զրուցակիցները նշել են, որ առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ ծրագրեր: Կողմերը, մասնավորապես, գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության ընթացքից: Նաև երկուստեք կարևորվել է Բրազիլիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում. Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի իշխանությունների կողմից տեղի հայ համայնքի նկատմամբ տեղի ցուցաբերվող բարիդրացիական վերաբերմունքի համար: