Ռազմական ինստիտուտի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների 90%-ը կամավոր սկզբունքով կմեկնի ԼՂՀ ՊԲ
Այսօր տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների՝ տարբեր զորամասերում նշանակվելու վիճակահանությունը: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք վիճակահանությունն արդյունավետ գործիք է՝ կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու տեսանկյունից, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Այն ոչ միայն էֆեկտիվ գործիք է, այլ հնարավորություն է տալիս ապահովելու 100% օբյեկտիվություն և թափանցիկություն»:
«Թեմայի շրջանակներում, միաժամանակ կցանկանայի մի շատ կարևոր հարցի անդրադառնալ. այս տարի, ամենաբարձր արդյունքներով ավարտող շրջանավարտների մոտ 90%-ը կամավոր սկզբունքով դիմում է գրել՝ մեկնելու ԼՂՀ պաշտպանության բանակ: Շրջանավարտները որպես հիմնավորում նշել են, որ ցանկանում են իրենց ստացած գիտելիքները ծառայեցնեն Արցախի անվտանգության ապահովման սուրբ գործին և հնարավորինս օգտակար լինել այնպիսի վայրերում, որտեղ իրենց կարիքն առավել շատ է զգացվում: