Ստամբուլահայ երգիչը դատի է տվել իրեն «հայ վիժվածք» անվանողին
Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ հայազգի Հայկո Ջեփքինը հակընդդեմ հայց է ներկայացրել իրեն մարդ ծեծելու մեջ մեղադրողների դեմ:
Հայկոյի դեմ գործ էր հարուցվել այս տարվա փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի համար: Հայցվորը, պահանջելով 3 տարվա ազատազրկում, պնդում է, թե Հայկոն իրեն ծեծի է ենթարկել:
Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի Ջեփքինը, հերքելով իր մեղքը , հանդես է եկել հակկընդեմ հայցով և անհիմն պնդումներով շահ հետապնդելու և իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար պահանջել իր դեմ ավելի վաղ հայ ներկայացրած կողմին դատապարտել 5 տարի ազատազրկման:
Բանն այն է, որ Հայկոյի փաստաբանները ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որի մեջ ասվում էր, որ փետրվարի 17-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող զվարճանքի վայրերից մեկից դուրս գալու ժամանակ 2 հոգի մոտեցել են Հայկո Ջեփքինին և ցանկացել բարևել: Սակայն այդ պահին այս անձանց ընկերուհիներից մեկը, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մոտենալով Հայկոյին ասել է. « Դու ո°վ ես որ», ապա դիմելով ընկերներին, հայհոյանքներ է հնչեցրել Հայկոյի հասցեին.
«Նա ...ի տղա է, իսկ դուք հայ վիժվածքի ձե՞ռքն եք սեղմում»:
Այնուհետև հարձակվել է Հայկոյի վրա: Հայկոյի կողքին գտնվող ընկերները նրան հեռացրել են Հայկոյից: Այս քաշքշուքի ընթացքում ծայրաստիճան հարբած աղջիկը վայր է ընկել: Միջադեպի ընթացքում Հայկո Ջեփքինի կողմից վերոնշյալ անձի նկատմամբ ուժ չի գործադրվել և ոչ էլ վիրվորական խոսք է ասվել:փետրվարի 18-ին վերոնշյալ անկարգապահ աղջկա փաստաբանը զանգել է Հայկոյին և պահանջել 50.000 լիրա, այլապես իրենք բողոք կներկայացնեն ոստիկանություն: Սակայն չկարողանալով փող շորթել Հայկո Ջեփքինից, նրանք բողոքը ներկայացրել են: