Տնտեսություն 17:48 25/07/2013

Խաչատուր Սուքիասյանին դուր է գալիս, որ նոր սերունդն իր իրավունքների համար դուրս է եկել փողոց. գործարարի առաջարկը

 Շուրջ մեկ շաբաթ է Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ են: Երիտասարդությունն համախմբված փողոց է դուրս եկել այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց հասարակական տրանսպորտի նոր սակագնի մասին՝ 150 դրամ: Հասարակական անհանդուրժողականության ալիքը գնալով նոր թափ է հավաքում, ամեն օր նրանց են միանում հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում հանրահայտ դեմքեր, դերասաններ, հաղորդավարներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը:Քաղաքային իշխանությունը Կառավարության ղեկավարի միջամտությամբ այսօր պիտի վերանայի հաշվարկները, իսկ մինչ այդ ստեղծված իրավիճակից դուրս գալու իր մոդելն է առաջարկում գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատում երիտասարդ նախաձեռնող խմբերի ակտիվությունը, ինձ դուր է գալիս, որ նոր սերունդն իր իրավունքների համար դուրս է եկել փողոց, անհանդուժողականություն է ալիք է բարձրացնում… բայց միևնույն ժամանակ ես չէի ուզի , որ դա արվեր իրենց անվտանգության հաշվին:
Ես կարծում եմ, այնուամենայնիվ, պետք է որոշումը վերանայվի, պետք է՝ կրկին հաշվարկներ արվեն մանրակրկտորեն:

Թանկացումները միշտ պետք է ուղիղ համեմատական լինեն միջին աշխատավարձի հետ: Պետք է հստակ հաշվարկվեր օրինակ այն, թե 1 շնչին ընկնող տրանսպորտի ծախսը իր աշխատավարձի քանի տոկոսն է կազմելու այս դեպքում: Համակարգող համապատասխան կառույցները պետք է իրենց մասնագիտական վերլուծությունն անեին՝ նկատի ունենալով բոլոր կոմպոնենտները և հետո անպայման հրապարակեին եզրակացությունը:

Ես ունեմ սետղծված իրավիճակից դուրս գալու իմ մոդելը: Գաղափարը իմ մոտ հղացավ սրանից մոտ 6-7 տարի առաջ, երբ ես պատգամավոր էի, առաջարկեցի այն ժամանակ համապատասխան կառույցներին՝ ասացին դեռ ժամանակը չէ, նախադրայներ չկան, կքննարկենք հետագայում:

Գաղափարը հետևյալն է. այս մոդելի պարագայում պետք է լինեն ոչ թե գծատերեր, ինչպես որ ներկայում է, այլև պետք է միություններ ստեղծվեն՝ երթուղային գծերի, վարորդները դառնան երթուղայինների սեփականատերեր, այսինքն իրենք ձեռք բերեն տրանսպորտային միջոցը և իրենք իրենց միջից համատեղ որոշմամբ ընտրեն համակարգողին:

Այս դեպքում վարորդները դառնալով սեփականատեր՝ իրենք իրենց վարկային ծրագրի տակ կստորագրեն՝ որպես տնտեսվարող սուբյեկտ: Իրենց ամենօրյա ռեժիմով վաստակած գումարով հեշտությամբ կմարեն իրենց վարկերը, կստեղծեն վարկային պատմություն և վերջում , մնացյալ ծախսերից հետո, առնվազն երկու անգամ կբարձրանա իրենց աշխատավարձերը:
Փաստորեն ստացվում է , որ միություններում ներգրավված լինելով հանդերձ՝ իրենք են իրենց ղեկավարում, իրենք իրենց ներքին կանոնագրով սահմանում և պաշտպանում են իրենց իրավունեքները և այդ դեպքում իրենց կապիտալը ապահովագրելու և պաշտպանելու համար ի վիճակի կլինեն հեշտությամբ լուծելու թե ՛ տեխնիկական, և՛ թե ֆինանսական խնդիրները:

Միությունները, որոնք կարող են լինել ՍՊԸ կամ ունենալ այլ կարգավիճակ, մեկ այլ առավելություն ևս ունեն: Այստեղ պայմանները բոլորի համար կլինեն հավասար և իմ կարծիքով Երևանում կձևավորվի իրապես միջին խավ:

Վարորդները տարիներ շարունակ կունենան երաշխավորված աշխատանք, կունենան կարգավիճակ և միանգամայն հուսալի գործընկեր կլինեն իրենց վարկային պատմություններով: Հաշվարկենք այսպես՝ դրամի ամենօրյա շրջանառության պայմաններում նրանք կվճարեն և իրենց հարկ ու տուրքերը, բանկի տոկոսները և հնարավորություն կունենան հեշտությամբ փոխելու մեքենան, թարմացնել այն ցանկացած պահին՝ ասենք շրջաններին վաճառելու միջոցով:

Ներկայիս սոցիալական պայմաններում հավատացեք սա շատ արդյունավետ մեթոդ կարող է լինել: Այս փորձը վաղուց արդեն կիրառվում է շատ ու շատ երկրներում՝ այդ թվում և Ֆրանսիայում, ունի մեծ հաջողություններ:

Եթե մեր պաշտոնատար անձիք ներկայացնում են, որ երթուղիների մրցույթներում մասնակցության հայտեր չեն ներկայացվում, ապա կարելի է փորձել նաև այս մեթոդը, ինչու ոչ, կարծում եմ շատ իրատեսական կլինի, այն համակողմանիորեն ձեռնտու տարբերակ է մեզ համար»:

Հեղինակ` Սյուզի Բադոյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}