Մեսսի. «Մարտինոյի նշանակման հետ ես ոչ մի կապ չունեմ»
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է այն լուրերը, ըստ որոնց` ինքը կապ ունի կատալոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Հերարդո Մարտինոյի նշանակման հետ: Արգենտինացի մասնագետը երեքշաբթի գլխավորել է «Բարսելոնը»` փոխարինելով Տիտո Վիլանովային, ով այդ պաշտոնը թողել է առողջական խնդիրների պատճառով:
«Ակումբի նախագահի հետ զրույցի ընթացքում ես միայն ասացի, որ Մարտինոն լավ մարզիչ է,- Մեսսիի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Անձամբ չեմ ճանաչում նրան, երբևէ չեմ հանդիպել ոչ նրա, ոչ Լուիս Էնրիկեի, ոչ էլ մեկ այլ թեկնածուի հետ: Մարտինոյի նշանակումը, իմ կարծիքով, լավ քայլ է, որովհետև նա արդեն դրսևորել է իրեն «Նյուելզ Օլդ Բոյզում» և Պարագվայի հավաքականում: Սակայն նախագահին ես չեմ խնդրել, որպեսզի նա տեղափոխվի «Բարսելոն»:
Ավելացնենք, որ երեկ «Բարսելոնն» առաջին հանդիպումն անցկացրեց նոր մարզչի գլխավորությամբ: Ընկերական այդ հանդիպումն ավարտվեց Մյունխենի «Բավարիայի» հաղթանակով` 2:0 հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները