Վթարի ենթարկված երեխային շտապ տեղափոխում են Երևան` Սրբ.Աստվածամայր ԲԿ . ԱՆ
Վրաստանի Նինոծմինդա շրջանում այսօր վթարված մեքենայի ուղևոր երեխան` 2004թ-ին ծնված Մ. Կարապետյանը, ում առողջական վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր էին գնահատել, այս պահին Գյումրու բժշկական կենտրոնից շտապ տեղափոխվում է Երևան, Սրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Նշվեց, որ հետազոտության արդյունքում ախտորոշվել է աջ քունքոսկրի կոտրվածք և քունքային ու ճակատային հատվածի սուդուրալ հեմատոմա: Տեղում `Սրբ.Աստվածամայր ԲԿ-ում կորոշվի վիրահատության անհրաժեշտությունը:
Բացի այս, Նինոծմինդայի շրջանի բժշկական կենտրոնից, ուր վթարից հետո տեղափոխվել էին մեր հայրենակիցները, Գյումրիի ԲԿ կտեղափոխվի 1989 թ. ծնված Հ. Դավթյանը: Այս պահին հայտնի է, որ նա ունի կոտրվածքներ, Գյումրիում էլ կհետազոտվի ու կորոշվի հետագա բուժումը:
Հիշեցնենք, այսօր ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում դեռևս չբացահատված հանգամանքներում շրջվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը, 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, 2004 թ. ծնված Մ. Կարապետյանը:
Նախորդիվ`
Վթար Վրաստանի Նինոծմինդա շրջանում. տուժել է ՀՀ 4 քաղաքացի, 3-ը` երեխաներ. նրանց վիճակը ծանր է
ԱՆ. Վրաստանում վթարի ենթարկված երեխան տեղափոխվել է Գյումրի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա