Ա. Զաքարյանն ու Է. Ղազարյանը մեկնել են մարտական դիրքեր
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հուլիսի 24-25 մեկնել են Արցախի ՊԲ հարավ-արևելյան սահման և հանդիպել այնտեղ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողների հետ: Այս մասին Արցախից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Այնուհետև նրանք մեկնել են մարտական դիրքեր և ողջ գիշեր մնացել մարտական հենակետում՝ զինծառայողների հետ:
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Զաքարյանը նշեց, որ իրենց այցերը պարբերական բնույթ են կրում և առաջիկայում ևս հանդես կգան նման նախաձեռնություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում