ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը կոչ է անում օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին
ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը երեկ հավանություն է տվել 2014թ. ֆինանսական տարվա Օտարերկրյա հատկացումների մասին օրինագծի սեփական տարբերակին, որում կոչ է արվում օգնություն տրամադրել նաև Լեռնային Ղարաբաղին: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը (ANCA)-ն:
Օրինագծին կից հաշվետվությունում հանձնաժողովն առաջարկում է նախորդ տարիներին Լեռնային Ղարաբաղին հատկացված գումարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել ԼՂ-ին՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հակամարտությունից բխող կարիքները հոգալու համար: Նրանք նաև ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի օրինագծում խոսվում է նաև հարավկովկասյան երկրներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, սակայն օժանդակության հստակ չափը մատնանշված չէ:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Մարկ Քիրքին և Պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովում և հանձնաժողովում նրա գործընկերներին՝ 2014թ-ի ֆինանսական տարվա բյուջեի նախագիծն ընդունելու և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օժանդակություն տրամադրելու անհրաժեշտությունը կարևորելու համար: Օրինագծին կից փաստաթղթում Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու մասին ծրագիրը ներառելը մեծ նշանակություն ունի՝ հատկապես արտաքին հատկացումների կրճատումների համատեքստում»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում