ԼՂՀ վարչապետ. Արցախի ժողովուրդի կողմից արձագանք չի ստացել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը սպասելի էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի համար: Այս մասին այսօր BarCamp Արցախ 2013-ի ընթացքում մասնակիցների հետ հանդիպմանը ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նրա խոսքով`սա տնտեսական գործարք է, որը ամեն դեպքում պետք է իրականցվեր:
«Եթե կա գումար և զենք գնելու ցանկություն, ապա Ադրբեջանը դա կարող էր անել այլ երկրից: Այս դեպքում մեզ հայտնի է, ինչ զենք են նրանք ձեռք բերել»,-լրատվամիջոցը մեջբերել է ԼՂՀ վարչապետի խոսքերը:
Նա նշել է , որ Հայաստանի իշխանությունները շատ լուրջ ադեկվատ միջոցառումներ են ձեռնարկել այս առումով:
Հարցին` ինչպե՞ս ընդունվեց այդ լուրը Արցախի ժողովրդի կողմից, նա նշել է, որ որևէ նշանակալից արձագանք դա չի ստացել, և դրանում կարող է համոզվել յուրաքանչյուրը` մարդկանց հետ խոսելով: