Հայաստանի երեք բռնցքամարտիկներ արդեն կիսաեզրափակչում են
Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարի մասնակից 22 թիմերի ներկայացուցիչների թվում են Հայաստանի վեց պատվիրակներ: Նրանցից երեքը` Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ) և Արա Պուլուզյանը (64 կգ) մտել են կիսաեզրափակիչ և իրենց համար արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Եզրափակիչում հայտնվելու համար նրանք այսօր կմրցեն համապատասխանաբար սանկտպետերբուրգցիներ Օրհան Թազախալու, Նազիվ Բալաևի և տաջիկ Շաֆկաջան Ռահիմովի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հաղթողները հայտնի կդառնան վաղը` հուլիսի 27-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները