Արցախի վարչապետը երկրից դուրս բիզնես չունի
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը չի հավատում, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսի օֆշորային գոտում իր անունով ընկերություն ունի: «Չեմ հավատում, որ նման երևույթ հնարավոր է, ես հաստատ գիտեմ, որ նման բան չի եղել», -հուլիսի 25-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Արա Հարությունյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը։
Չի հավատում ու չի էլ հետաքրքրվել Տիգրան Սարգսյանից օֆշորային սկանդալի հետ կապված հարցերով: «Ես անգամ նրան հարց չեմ տվել, թե դա ինչ պատմություն է։ Եթե հարցնեմ, դա նշանակում է, որ դու ինչ-որ տեղ կասկածում եմ»,- չհետաքրքրվելու պատճառները ներկայացրեց Հարությունյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինքը` Հարությունյանը կդիմե՞ր այդ քայլին, կբացե՞ր ընկերություն օֆշորային գոտում, Արցախի վարչապետն արձագանքեց, որ ինքը եղել է խոշոր գործարար ու Ղարաբաղից դուրս անգամ մի կատու չի ունեցել: «Մինչև վարչապետ լինելը, եղել եմ խոշոր գործարար ոչ միայն Ղարաբաղի մասշտաբով, այլև Հայաստանի և դրսի, բայց ունեցել եմ մի սկզբունք՝ Ղարաբաղից դուրս սեփական կատու չունենալ: Իմ բոլոր հնարավորությունները՝ աշխատատեղ ստեղծելու, ներդրումներն ավելացնելու, տնտեսությունը զարգացնելու մշտապես թողել եմ Արցախում», -ներկայացրեց վարչապետը։
Փորձեցինք հստակեցնել` այսինքն ներկայում վարչապետը բիզնես չունի՞, Հարությունյանը պատասխանեց. «Ես փայատեր եմ մի շարք ընկերություններում, բայց միայն Արցախի սահմաններում, Արցախի սահմաններից դուրս որևէ ընկերություն չունեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում