22-ամյա Ասատուրն արդեն Ուկրաինայում է, նրա հետ ամեն ինչ կարգին է
«22-ամյա Ասատուր Խաչատրյանը, ում նախօրեին սխալմամբ Ուկրաինայից ուղարկել էին Բաքու, արդեն Ուկրաինայում է և նրա հետ ամեն ինչ կարգին է»,- Panorama.am-ին հայտնեցին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
Մեր զրուցակիցը նշեց, որ Ասատուրը նորմալ ժամանել է Կիև, նրան դիմավորել են հարազատները, ում տանը նա պետք է մնար և այժմ նա հարազատների տանն է: Ինչ վերաբերում է փաստաթղթերի խնդրին, ապա քանի որ ուկրաինական կողմի մեղքով նման խնդիր էր առաջացել, ապաև այս անգամ ամեն ինչ հարթվել է և նրան այլևս Հայաստան հետ ուղարկելու խնդիր չկա:
Դեսպանատան աշխատակիցները մեր հայրենակցին դեռ չեն հասցրել տեսնել ու զրուցել նրա հետ, սպասում են փոքր-ինչ հանգստանա նոր, բայց հավաստիացրեցին, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր իր հետ չի եղել.
«Ամեն ինչ նորմալ է, հավաստիացնում եմ»,- ասացին:
Նախորդիվ`
Ն.Մալյան. Խոստացել են 07:10-ի չվերթով մեր հայրենակցին հետ ուղարկել Կիև
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան