Բնակիչներն ընդդեմ «Տոնուս»-ի դատը՝ օգոստոսի 23-ին
Օգոստոսի 23-ին կկայանա Դավիթաշեն երկրորդ թաղամասի և Փարիզյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչներն ընդդեմ «Տոնուս» ընկերության գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ «Տոնուս»-ից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր դատի են տվել ընկերությանը: Նրանք պայմանագիր էին կնքել ընկերության հետ, վճարել գումարները և մինչև 2010թ. սկիզբը պետք է ստանային իրենց բնակարանները, սակայն մինչև հիմա չեն ստացել: Բացի այդ նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը. գրել է «Ժողովուրդ»-ը: