Հայ-ֆրանսիական պեղումներ` Էրեբունի ամրոցի միջնաբերդում
Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական պեղումների 6-րդ փուլը կամփոփվի հուլիսի 30-ին:
Էրեբունի արգելոց-թանգարանի փոխանցմամբ` այդ օրը վաղ առավոտյան ամրոցի միջնաբերդում արշավախումբը կհյուրընկալի Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին` ներկայացնելով հուլիսի 2-ից մեկնարկած պեղումների արդյունքները և արգելոց-թանգարանի հետ համագործակցության հեռանկարները:
Այնուհետ, ժամը 11:00-ին Էրեբունի թանգարանում տեղի կունենա արգելոց-թանգարանի և հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի համատեղ մամուլի կոնֆերանսը, որին ներկա կգտնվեն նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռոնոն և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Էրեբունիում ընթացող պեղումների նպատակն է գլոբալ առումով հասկանալ, թե արդյոք կյանքն Էրեբունիում շարունակվել է հետուրարտականից մինչև աքեմենյան ժամանակաշրջան ընկած միջակայքում: Միաժամանակ, արշավախմբի և Էրեբունի արգելոց-թանգարանի մտահոգությունների կենտրոնում այս տարի դրվել է նախորդ տարիներին պեղումներով բացված որոշ կառուցվածքների /ջրատարն իր ավազանով/ տևական պահպանության խնդիրը, դրանք հանրությանը ներկայացնելու հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում