Մետաղյա թռիչք. Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Երևանում, Նկարիչների միությունում բացվել է քանդակագործներ Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը: Նունե Թումանյանը Նկարիչների միության անդամ է, դոցենտ: Նրա յուրօրինակ ու անգամ երևակայություն զարմացնող քանդակները միշտ անհամբեր սպասելի են:
Նունեն խոսել չի սիրում, ուստի պիտի կարողանալ ասելիքը լսել նրա այսքան մետաղական ու միևնույն ժամանակ այսքան նուրբ ու կենդանի խոսքի մեջ:
Գևորգ Հարությույանը ցուցադրության բացման օրը համեստորեն կարծես կողմ էր քաշվել, օրվա հիմանական «Շնորհավորում եմ»-ները և համբուրները թողնելով կնոջը, նրա հետ հիմնականում կիսելով «Հիանալի է»-ն: Ի դեպ` Գևորգի կենդանիների քանդակներում թաքնված հումոր կա, այդպես կարող եք ավելի հեշտ տարբերել որը ումն է:
Լուսանկարները շատ էին, սակայն քիչն ենք ներկայացնում, որպեսզի բաց չթողնեք հնարավորությունը ու այցելեք ամենակենդանի ցուցադրություններից մեկը:
Սպասում են բացմանը:
Բացում.
Սկսվեց:
Նունե Թումանյանը.
Ի դեպ, սիմվոլիկ է` նրա «Սեր» ստեղծագործությունը Իտալիայի Ռավենա քաղաքում Դանթեի «Աստվածային կատակերգությանը» նվիրված բիենալեում արժանացել էր մրցանակի:
Նունեի հետ մեր նախորդ հանդիպումը` այստեղ :
Նշենք, որ ցուցադրության սրահը բաց է ամեն օր մինչև 21:00
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան