Ինչով է զբաղվելու Մահմուդ Ահմադինեժադի ստեղծած համալսարանը
Մահմուդ Ահմադինեժադը, երկիրը գլխավորելուց հետո, այժմ կղեկավարի Թեհրանի նոր տեխնոլոգիական համալսարանը, իրանական ԶԼՄ-ներին է հղում անում Associated Press –ը:
Էքս-նախագահը արդեն ստացել է Իսլամական հանրապետության Մշակութային հեղափոխության խորհրդի թույլտվությունը` ստեղծելու այդ ուսումնական հաստատությունը:
Սպասվում է, որ համալսարանը մասնագետներ կպատրաստի նանոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիայի, աէրոկոսմիկական և միջուկային հետազոտությունների ոլորտում:
Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնապես կթողնի նախագահի իր աթոռը օգոստոսի 4-ին, և այդ օրը երդում կտա երկրի նոր ղեկավարը` Հասան Ռուխանին:
Նշվում է նաև, որ Մահմուդ Ահմադինեժադը բարձրագույն կրթություն է ստացել Թեհրանի Գիտության և տոխնոլոգիայի համալսարանում, ունի դոկտորի աստիճան: