Էրդողանը սպառնում է դատի տալ բրիտանական հայտնի «The Times» պարբերականին
Էրդողանը սպառնում է դատի տալ բրիտանական հայտնի «The Times» պարբերականին: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ «The Times» պարբերականը իր էջերը փողի դիմաց վաճառում է:
«Եթե նրանք իրականում հավատում են ժողովրդավարությանը, նրանք չեն կարող այն առաջնորդին, ով ընտրությունների ժամանակ ստացել է ձայների 50%-ը, անվանել դիկտատոր»,- հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ բրիտանական հայտնի «The Times» պարբերականում անվանի շատ գործիչներ հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության քննադատությամբ:
Շուրջ 30 գործչի ստորագրությունը կրող բաց նամակում գործիչները հիշեցրել են, որ Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ է և կողմ է արտահայտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
Նրանք անընդունելի են համարել Թուրքիայի վարչապետի կողմից բողոքի ակցիայի մասնակիցներին «թալանչիներ», «խուլիգաններ» անվանելը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում