Հ.Հարությունյանը հրաժարվել է Մելցևի ծառայություններից, Մելցևն էլ հաջողություն է մաղթում նրա նոր փաստաբաններին
Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է փաստաբաններ Ալեքսանդր Մելցևի, Էրիկ Չաբանովի և Վլադիմիր Սվիրիդովի ծառայություններից: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հինգշաբթի օրը Հ.Հարությունյանը, ըստ աղբյուրի, պաշտոնական նամակ է գրել քննիչներին, որում խնդրել է, որպեսզի իր շահերը ներկայացնեն այլ պաշտպաններ: Նրանց թվում Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը:
Ինչպես աղբյուրին հայտնել է Ա.Մալցևը, այս որոշումը, ըստ ամենայնի, ընդունվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո: Մելցևն ու իր գործընկերները Հարությունյանի շահերի հետագա պաշտպանության համար Ռուսաստանի հայերի միությունից պահանջել են վճարել 1 մլն ռուբլի և ոչ երկարատև մտորումներից հետո ՄԻՊ Անդրեասյանը Հայաստանում հայտնեց, որ Հ.Հարությունյանի շահերն այսուհետ կպաշտպանեն Ռուսաստանում հայտնի փաստաբան Ռուբեն Մարգարյանն ու իր թիմը:
«Այն ամենը, ինչ կարող էի անել, ես արեցի` փոխեցի հասարակական կարծիքը, որ դա ոչ թե սպանություն էր, այլ հանցագործություն, որը կատարվել է անզգուշությամբ և մեղքն այստեղ կոմպլեքսային է» ,- ասել է «ՄԿ»-ին Մելցևը: Նաև հավելել, որ հաջողություններ է մաղթում նոր փաստաբաններին, իսկ Հ.Հարությունյանին էլ համբերություն ու հանգստություն, քանի որ սա դեռ սկիզբն է: