Ճապոնացի կանայք ամենաերկարակյացներն են աշխարհում
Ճապոնացի կանայք կրկին ճանաչվել են ամենաերկարակյացները` հետին պլան մղելով Հոնկոնգի կանանց: Առողջապահության նախարարության տվյալներով, ճապոնացի կանանց կյանքի միջին տևողությունը 86.4 է, ընդ որում կես տարի առաջվա տվյալների համեմատ, այն ավելացել է գրեթե մեկ տարով: Այս մասին գրում է «ՌԲԿ» գործակալությունը:
«Մահացության ցուցանիշները 2011թ-ին աճ են արձանագրել աղետի պատճառով և ճապոնացի կանայք դրա հետևանքով առաջին անգամ վերջին 25 տարվա ընթացքում առաջնորդությունը զիջեցին հոնկոնգցի կանանց: Սակայն կյանքի տևողությունն էլի ավելացել է»,- նշում են գերատեսչության աշխատակիցները:
Ճապոնացիները միշտ եղել են ամենաերկարակյաց ազգը, ինչը կապում են առողջ սննդի, ակտիվ կյանքի և առողջապահական լավ համակարգ ունենալու հետ: