Վրաստանում վթարի ենթարկված Մարիայի գլուխը վիրահատվել է, նրա վիճակը կայուն է
Վրաստանի Նինոծմինդա շրջանում հուլիսի 25-ին վթարված մեքենայում գտնվող 2004թ-ին ծնված Մարիա Կարապետյանը այս պահին գտնվում է Սրբ.Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Panorama.am-ին բաժանմունքից հայտնեցին, որ երեխայի գլուխը հենց նույն օրը վիրահատել են, հետազոտությունն էլ ցույց է տվել, որ ներգանգային հեմատոմաները լիարժեք հեռացվել են: Երեխան նորմալ հաղորդակցվում է։
Բժշկուհին տեղեկացրեց, որ երեխայի վիճակը կայուն է:
Panorama.am-ը գրել էր, որ հուլիսի 25-ին ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում դեռևս չբացահատված հանգամանքներում շրջվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը, 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, 2004 թ. ծնված Մ. Կարապետյանը: Վերջինիս վիճակը Վրաստանի բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, երեխան Նինոծմինդայի շրջանի ԲԿ-ից տեղափոխվել էր Գյումրի, այնուհետև Երևան` Սրբ. Աստվածամայր:
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հասցնելուց անմիջապես հետո կատարված գանգուղեղի, կրծքավանդակի և պարանոցի համակարգչային շերտագրությամբ հաստատվել է, որ աղջնակի մոտ առկա է գանգոսկրի կոտրվածք աջից ճակատ-քունքային շրջանում, ներգանգային հեմատոմաներ և ողնաշարի երկրորդ ողի փուշելունի կոտրվածք։ Նույն օրը երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է Մ. Կարապետյանի վիրահատությունը։ Վիրահատող բժիշկ, մանկական նյարդավիրաբուժության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգար Մարտիրոսյանի գնահատմամբ` վիրահատությունը հաջող է ընթացել, այժմ ունի լավացման միտում։
Մյուս երեխաները հետազոտվել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Մեկի մոտ եղել է ոտքի թեթև քերծվածք, մյուսի մոտ ուղեղի ցնցման թեթև երևույթներ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո վերջիններս դուրս են գրվել և շտապօգնության մեքենայով հասցվել Երևան` իրենց տուն:
Գյումրու բժշկական կենտրոնում կատարված համակարգչային շերտագրությամբ մյուս տուժողի` Հ.Դավթյանի (ծնված 1989թ.) մոտ ախտորոշվել է սալջարդ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո հիվանդը դուրս է գրվել և վերադարձել Երևան:
Նախորդիվ`
Վթար Վրաստանի Նինոծմինդա շրջանում. տուժել է ՀՀ 4 քաղաքացի, 3-ը` երեխաներ. նրանց վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա