Փաթեթավորված էժանագին թեյը կարող է քաղցկեղ առաջացնել
Երբևէ մտածել եք, թե որքան է վնասակար է փաթեթով թեյը մեր առողջությանը: Դերբիի համալսարանի մասնագետները գնահատել են թեյի տարբեր տեսակների օգուտն ու վնասակարությունը և հատկապես հատուկ ուշադրություն դարձրել ցածր գնով վաճառվող պակետներով թեյին: Ըստ այդմ էլ պարզել, որ այս թեյը ընդհանրապես պետք չէ գնել:
«The Daily Mail»-ը գրում է, որ մասնագետները ուսումնասիրել են միացումների կոնցենտրացիան, որոնք առկա են թեյի մեջ և պարզել, որ դրանում շատ մեծ չափաբաժին է կազմում ֆտորը: Այդպես, եթե ֆտորի օրական չափաբաժինը մեծ մարդու օրգանիզմի համար կազմում է 3-4 միլիգրամ, ապա փաթեթավորված թեյի տուփիկներում այն գերազանցված է 75-120 տոկոսով (1 լիտր թեյը պարունակում է 6 միլիգրամ ֆտոր): Նման բարձր բաղադրությունը բացատրվում է այն հանգամանքով, որ թեյը աճի ընթացքում իր մեջ է կենտրոնացնում ֆտորը, իսկ հին տերևներում դրա չափաբաժինը բավականին բարձր է: Իսկ փաթեթավորված թեյ պատրասստելու համար հենց նման տերևներն են օգտագործում:
Ֆտորի ավելցուկը օրգանիզմում հանգեցնում է հադոցավերի, մկանային թուլության, օստեոպորոզի, նվազեցնում է ատամների հյուսվածքների ամրությունը, հանգեցնում երիկամային հիվանդությունների ու անգամ քաղցկեղի: