Էրդողանը մեղադրում է «CNN»-ին և «BBC»-ին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիմանել է համաշխարհային «CNN» և «BBC» լրատվամիջոցներին Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերը չլուսաբանելու համար:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերա» լրատվական կայքը:
Վարչապետը լրատվամիջոցներին մեղադրել է Եգիպտոսի այրունալի դեպքերի նկատմամբ լռություն պահպանելու և անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու մեջ` նշելով, որ նրանք նման կեցվածք էին ընդունել նաև Սիրիայի դեպքում:
«Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցույցերը ուղիղ եթերով ցուցադրող հեռուստաալիքները Եգիպտոսի կոտորածները ինչո՞ւ չեն տեսնում»,- հարցրել է Էրդողանը:
Էրդողանը հայտարարել է, որ իրենք ամբողջ աշխարհին կտեղեկացնեն Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերի մասին:
«Մենք անարդարության առաջ չենք խոնարհվի, անլեզու սատանա չենք լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում