«Հանուն Թուրքիայի հեղինակության». 2005թ.-ին Թուրքիայում հայկական թեմայով գիտաժողով իրականացվել է Գյուլի ջանքերով
Օրերս լույս է տեսել Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (TESEV) ղեկավար Ջան Փակերի կյանքի ուշագրավ դրվագների հիման վրա ստեղծված «Հետ նայել չկա» խորագրով գիրքը, որը հեղինակել է թուրք գրող-հրապարակախոս Ֆաթիհ Վուրալը:
Ըստ «Ermenihaber.am» լրատվական կայքի` գրքում անդրադարձ կա 2005 թվականին Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի միջնորդությամբ հայկական թեմայով գիտաժողովի անցկացմանը:
Ինչպես ներկայացվում է գրքում, Ջան Փակերի կյանքում կարևոր դեր խաղացած մարդկանցից մեկի Սաբանջը համալսարանի ռեկտոր Թոսուն Թերզիօղլուն, պատմում է, թե ինչպես է 2005թվականին Աբդուլլահ Գյուլի օգնությամբ, ով այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր, հայկական թեմայով գիտաժողով կազմակերպել:
Գրքում հայկական թեմայով կոնֆերանսի նախապատրատական և իրականացման աշխատաքների վերաբերյալ ուշագրավ դրվագներ կան: Ըստ Թերիզօղլուի պատմածի՝ հայտնի հայկական կոնֆերանսը Ստամբուլի Սաբանջը, Բիլգի և Բոսֆորի համալսարանների համատեղ ջանքերով պետք է լիներ: Սակայն դեռ կոնֆերանսի աշխատանքները չսկսկած Թուրքիայի Իրավաբանների միության այն ժամանակվա նախագահ Քեմալ Քերինչիսիզը և նրա ընկերները դատարանի միջնորդությամբ այն կասեցրել են: Այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը միջնորդել է, որպեսզի կոնֆերանսը իրականացվի:
«Հնարավոր է, որ ես չկիսեմ կոնֆերանսում արտահայտվելիք կարծիքները: Եվ չգիտեմ, թե ով ինչ է ասելու: Սակայն այս կոնֆերնասը պետք է անպայման արվի`հանուն Թուրքիայի հեղինակության»,-ասել է Գյուլը:
Նշենք, որ վերոնշյալ կենֆերանսը կրել է «Կայսրության վերջին տարիներին օսմանյան հայերը. Գիտական պատասխանատվություն և ժողովրդավարական խնդիրներ» խորագիրը: Կոնֆերանսի իրականացումը մեծ դժգոհություն էր առաջացրել թուրք հասարակության շրջանում: