«Roshen»-ի արտադրանքն արգելվել է վաճառքի ՌԴ-ում
Ռուսաստանի սանիտարական ծառայությունը արգելել է ուկրաինական «Roshen» ընկերության արտադրանքի մուտքը երկիր: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից: Նման որոշման կառույցը հանգել է այն բանից հետո, ինչ Մոսկվայի վաճառակետերից փորձաքննության է ուղարկվել «Roshen»-ի չորս գործարանների արտադրանքը` կիևյան, վինիցյան, մարիուպոլյան և կրեմենչուգյան: Փորձաքննությունը ցույց է տվել, որ հրուշակեղենի արտադրության ժամանակ թույլ են տրվել որակի և անվտանգության պահանջների խախտումներ:
Խախտումներով են արտադրվել, մասնավորապես, «Մոնբլան», «Մոլոչնայա կապլյա» կոնֆետները, «Roshen»-ի սև շոկոլադը: Իսկ ընկերության կաթնային շոկոլադում հայտնաբերվել է բենզոպիրեն, ինչը վկայում է, որ արտադրանքի անվտանգությունը բավականին խնդրահարույց է:
Նշենք, որ «Roshen» ընկերությունը իր արտադրանքը լայն սպառում է նաև հայաստանյան շուկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները