Թուրքիան առկախել է պայմանագրերը Եգիպտոսի հետ
Թուրքիան առկախել է Եգիպտոսի հետ մի շարք պայմանագրեր` տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտում:
Ըստ թուրքական «Merhabahaber» լրատվական կայքի` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` անցած տարի Եգիպտոս կատարած այցի ժամանակ ստորագրված 27 պայմանագրից որոշները առկախվել են: Թուրքիայի և Եգիպտոսի միջև ծովային փոխադրումները նույնպես դադարեցվել են: Թուրքիան դադարեցել է նաև անօդաչու թռչող սարքերի վաճառքը Եգիպտոսին, ինչպես նաև կասեցվել են թուրք-եգիպտական զորավարժությունները:
Ըստ պարբերականի` Էրդողանը ավելի վաղ ասել էր , որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիան անարձագանք չի թողնելու: