Ս. Հասրաթյան. ՊԲ-ն որևէ առնչություն չունի ադրբեջանցի ենթասպայի մահվան հետ
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը լուր է տարածել այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Չայլուի հատվածում, հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի ենթասպա է սպանվել:
Լուրի առնչությամբ, Panorama.am-ը կապ հաստատեց ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ, ով մասնավորապես նշեց. «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են խստորեն պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները և կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Պաշտպանության բանակը որևէ առնչություն չունի վերոնշյալ միջադեպի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում