Սյունիքը՝ Հակոբյաններին. Մաքսիմ Հակոբյանը թիվ 38 ընտրատարածքում ցանկանում է առաջադրել իր եղբորորդուն
Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած տեղի համար ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին, սակայն թեկնածուների հարցում դեռ անորոշություն է: Համենայնդեպս, ՀՀԿ-ում սպասում են, որ Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի: Այս պահին տալիս են միայն նորաթուխ մարզպետի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը: Ասում են, որ Վահեն և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, այդպես են ցանկանում:
«Սուտ-սուտ բաների մասին ինձ մի հարցրեք»,- «Հրապարակ»-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է քաղաքական թեմաներից խոսել հրաժարվող Մաքսիմ Հակոբյանը: Ինչ վերաբերում է քաղաքական մնացյալ ուժերին, ապա դաշնակցականները, ըստ լուրերի, պատրաստվում են առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն դեռ որոշում չունի՝ քննարկում է հարցը: «Ժառանգությունն» էլ, ամենայն հավանականությամբ, Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը կառաջադրի: Ասում են՝ թե Զարուհին է սիրում Սյունիքը, թե սյունեցիները՝ նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան