Օգոստոսի 1-ից Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը մոտ հիսուն տոկոսով կբարձրանա
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, օգոստոսի 1-ից Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա մոտ հիսուն տոկոսով:
Այժմ գործող 70 դրամի փոխարեն չափահաս քաղաքացիները կվճարեն 100 դրամ, իսկ դպրոցականները 30 դրամի փոխարեն կվճարեն 50 դրամ:
Այս մասին ծանուցող հայտարարություններ են փակցված Դիլիջանի ավտոբուսներում: Լուրը բնակիչներն ընդունել են դժգոհությամբ: Հատկապես, որ ավտոբուսները գտնվում են անմխիթար վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում