Աշխարհն այսօր նշում է Ընկերության միջազգային օրը
Ընկերության միջազգային օրը, որ նշվում է այսօր, տոնացույցում համեմատաբար երիտասարդ տոն է: Ինչպես նշում է Calend.ru կայքը, դրա անցկացման մասին որոշումը կայացվել է 2011թ-ի ապրիլի 27-ին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նիստի ժամանակ:
ՄԱԿ-ն առաջարկել է պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին այս օրը նշել այս կամ այն երկրի մշակութային առանձնահատկություններից ելնելով:
ՄԱԿ-ի Հռչակագրում հատուկ ընդգծված է այս տոնի կարևորությունը, որպես տարբեր երկրների միջև բարեկամական կապեր հաստատելուն ուղղված տոն: Բացի այս, այս օրվա նպատակներից մեկն է նաև ներգրավել երիտասարդությանը, այդ թվում և ապագա լիդերներին, հասարակական գործունեության մեջ, ինչն ուղղված կլինի այլ մշակույթների հարգալից ընկալմանը:
Աղբյուրը նշում է, որ ներկայումս աշխարհի շատ երկրներում անցկացվում են բազմապիսի միջոցառումներ, որոնք միտված են ընկերության քարոզին և ահա այս տոնը ևս գումարվեց դրանց շարքին: