Ադրբեջանի` ԼՂՀ-ին սահմանամերձ շրջանում հանրային զուգարանը փոխարինվել է Հեյդար Ալիևի արձանով
ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անտեսել է Թարթառի շրջանը, որտեղ նրան սպասում էին մի շարք նորակառույց օբյեկտներ հանդիսավոր բացման արարողություններն անցկացնելու նպատակով:
«Tia.az» կայքը հայտնում է, որ Ալիևը չի այցելել Թարթառ, որովհետև այդ շրջանի գործադիր ղեկավար Ջեյհուն Ջաֆարովը, Հեյդար Ալիևին նվիրված հուշարձանի համար, որևէ այլ հաջող վայր չգտնելով, այն տեղակայել է հանրային զուգարանի փոխարեն: Արձանի կանգնեցման աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ մասին իմանալով էլ Ալիևը որոշել է շրջանցել Թարթառը:
«Ըստ որոշ տեղեկությունների, կատարվածից հետո Ջեյհուն Ջաֆարովին, ամենայն հավանականությամբ, կհեռացնեն աշխատանքից: Նույնիսկ լուրեր են պտտվում նրա ձերբակալության մասին, որի համար ընդամենը հարմար առիթ է անհրաժեշտ, մանավանդ նախագահական ընտրությունների նախօրեին, երբ իշխանությունը առիթ է փնտրում տեղական իշխանության ներկայացուցիչներին ձերբակալելու համար», - գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան